19:23  ,  21 ապրիլի, 2024

ԵԱ․ Համլետ Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 21-ին պայքայի մեջ մտած Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Համլետ Հարությունյանը հաղթանակով մեկնարկեց։

86 կգ քաշայինների որակավորման փուլում Հարությունյանը մենամարտեց սլովակ Ժոզեֆ Կոստուրի հետ եւ համառ պայքարում հաղթեց 4:3 հաշվով։ Առաջին ռաունդում հայ բռնցքամարկիկը նոկդաունի ենթարկեց մրցակցին, ռինգի մրցավարը հաշիվ բացեց։

Ապրիլի 21-ին երըկոյան մրցահերթուիմ ռինգ դուրս կգա Նարեկ Հովհաննիսյանը (63,5)։

1/8 եզրափակիչում կմրցի Հովհաննիսյանը կմրցի Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Կովաչի հետ:

4-րդ մրցումային օրը վստահ հաղթանակներով մեկնարկեցին Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը եւ 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը։ 

1/8 եզրափակիչում Բազեյանը 5:0 հաշվով պարտության մատնեց լեհ Յակուբ Կրժպյեդին: Արարատ Հարությունյանը որակավորման փուլում 5:0 հաշվով հաղթեց  լեհ Մատեուս Գրեժբերը:

Եվրոպայի առաջնությունում Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից հաղթանակներով են մեկնարկել նաեւ Արթուր Սահակյանը (60 կգ), աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Գուրգեն Մադոյանը (71 կգ):

Պարտություններ են կրել Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում