18:35  ,  21 ապրիլի, 2024

ԵԱ․ Արարատ Հարությունյանի հաղթանակը՝ 5:0 (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը եւս տպավորիչ հաղթանակ տարավ:

Հայաստանի ներկայացուցիչը որակավորման փուլում 5:0 հաշվով պարտության մատնեց լեհ Մատեուս Գրեժբերը:

Ապրիլի 21-ին ռինգ դուրս կգան նաեւ Նարեկ Հովհաննիսյանը (63,5) եւ Համլետ Հարությունյանը (86 կգ):

63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը 1/8 եզրափակիչում կմրցի Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Կովաչի հետ:

86 կգ քաշային Համլետ Հարությունյանը նույնպես կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ կպայքարի սլովակ Ժոզեֆ Կոստուրի հետ:

4-րդ մրցումային վստահ հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի փոխչեմպիոն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը: 1/8 եզրափակիչում Բազեյանը 5:0 հաշվով պարտության մատնեց լեհ Յակուբ Կրժպյեդին:

Քառորդ եզրափակիչում Բազեյանի մրցակիցը կլինի Իտալիայի ներկայացուցիչ Ջուզեպե Կանոնիկան:

Եվրոպայի առաջնությունում Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից հաղթանակներով են մեկնարկել նաեւ Արթուր Սահակյանը (60 կգ) , աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Գուրգեն Մադոյանը (71 կգ):

Պարտություններ են կրել Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում