18:02  ,  21 ապրիլի, 2024

ԵԱ․ Արթուր Բազեյանը հաղթեց 1/8 եզրափակիչում (տեսանյութ)

Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում:

57 կգ քաշային 1/8 եզրափակիչում Բազեյանը մրցեց լեհ Յակուբ Կրժպյեդի հետ եւ 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ: Բոլոր ռաունդներում մրցավարները առավելությունը տվեցին հայ բռնցքամարտիկին:

Ապրիլի 21-ին ռինգ դուրս կգան նաեւ Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ) եւ Համլետ Հարությունյանը (86 կգ):

63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը 1/8 եզրափակիչում կմրցի Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Կովաչի հետ:

67 կգ քաշային Արարատ Հարությունյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի լեհ Մատեուս Գրեժբերը:

86 կգ քաշային Համլետ Հարությունյանը նույնպես կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ կպայքարի սլովակ Ժոզեֆ Կոստուրի հետ:

Եվրոպայի առաջնությունում Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից հաղթանակներով են մեկնարկել Արթուր Սահակյանը (60 կգ) , աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Գուրգեն Մադոյանը (71 կգ):

Ապրիլի 20-ին պարտություններ են կրել Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում