13:10  ,  21 ապրիլի, 2024

ԵԱ․ Հայաստանի 4 բռնցքամարտիկ դուրս կգա ռինգ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 21-ին Հայաստանի հավաքականն ունի չորս ներկայացուցիչ։

Ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ) եւ Համլետ Հարությունյանը (86 կգ):

Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 1/8 եզրափակիչում կհանդիպի Յակուբ Կրժպյեդի (Լեհաստան) հետ:

63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը 1/8 եզրափակիչում կմրցի Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Կովաչի հետ:

67 կգ քաշային Արարատ Հարությունյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի լեհ Մատեուս Գրեժբերը:

86 կգ քաշային Համլետ Հարությունյանը նույնպես կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ կպայքարի սլովակ Ժոզեֆ Կոստուրի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում