11:07  ,  21 ապրիլի, 2024

«Միլանը» դիտարկում է Չավիի թեկնածությունը

«Միլանը» դիտարկում է Չավիի թեկնածությունը գլխավոր մարզիչի պաշտոնի համար, հաղորդում է Sky Sport Italia-ն։ Ամռանն իսպանացի մասնագետը կհեռանա «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնից։ «Միլանն» էլ մտադիր է հեռացնել իտալացի Ստեֆանո Պիոլիին։

Չավիի թեկնածությանը կողմ է «Միլանի» ղեկավարի խորհրդական Զլատան Իբրահիմովիչը։

Մյուս թեկնածուներն են Ռուբեն Ամորիմը  («Սպորտինգ»), Ունաի Էմերին («Աստոն Վիլա») եւ Սերժիու Կոնսեյսաուն («Պորտու»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում