10:20  ,  21 ապրիլի, 2024

Մեսիի դուբլը, Բուսկետսի առաջին գոլն «Ինտեր Մայամիում» (տեսանյութ)

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության երթական խաղում «Ինտեր Մայամին» Ֆորտ Լոդերդեյլում ընդունեց «Նեշվիլին» եւ հաղթեց 3:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին, որը նաեւ գոլային փոխանցում կատարեց Սերխիո Բուսկետսին։ Իսպանացի կիսապաշտպանն առաջին գոլը խփեց ամերիկյան թիմում։

Արեւելյան կոնֆերենցիայում «Ինտեր Մայամին» 10 խաղից հետո 18 միավորով առաջատարն է։

ՄԼՍ, կանոնավոր առաջնություն

«Ինտեր Մայամի» - «Նեշվիլ»՝ 3:1

Լիոնել Մեսի, 11, 81, 11մ, Սերխիո Բուսկետս, 39 - Ֆրանկո Նեգրի, 2, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում