22:09  ,  20 ապրիլի, 2024

ԵԱ․ Դավիթ Չալոյանն ավարտեց պայքարը (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում պարտություն կրեց Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Աշխարհի փոխչեմպիոնը որակավորման փուլում մենամարտեց Ավստրիայի ներկայացուցիչ Ահմեդ Հագագի հետ, որը մեծ առավելություն ուներ։ Երկրորդ ռաունդում Դավիթ Չալոյանը ոտքի վնասվածք ստացավ, եւ մարզիչները ընդունեցին նրա պարտությունը։

Ապրիլի 20-ին Հայաստանի չորս ներկայացուցիչներից պարտություն էր կրել նաեւ Եվրոպայի փոխչեմպիոն, 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, հաղթանակներ էին տարել աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում