20:53  ,  20 ապրիլի, 2024

ԵԱ․ Գուրգեն Մադոյանի վստահ հաղթանակը (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունունում վստահ հաղթանակով մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։

Որակավորման փուլում նա մրցեց Հունգարիան ներկայացնող Ռոմեո Բուզայի հետ եւ առավելության հասավ 5:0 հաշվով։

Ապրիլի 20-ին ռինգ դուրս կգա նաեւ Դավիթ Չալոյանը (+92 կգ): Աշխարհի փոխչեմպիոնը որակավորման փուլում կմենամարտի Ավստրիայի ներկայացուցիչ Ահմեդ Հագագի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում