20:02  ,  20 ապրիլի, 2024

ԵԱ․ Էլինա Դանիելյանն ու Սուսաննա Գաբոյանը հաղթել են առաջին տուրում

Հունաստանում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի 24-րդ անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից հաղթանակով են մեկնարկել Էլինա Դանիելյանն ու Սուսաննա Գաբոյանը։ Մարիամ Մկրտչյանն ու Լիլիթ Մկրտչյան առաջին տուրում խաղացել են ոչ ոքի։

Առաջնությունում շվեյցարական մրցակարգով կանցկացվի 10 տուր:

Մրցանակային հիմնադրամը   60 հազար եվրո է։

Առաջնությունը նաև ընտրական է կանանց աշխարհի գավաթի խաղարկության  համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանան առնվազն 10 շախմատիստուհիներ:

Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում