19:17  ,  20 ապրիլի, 2024

ԵԱ․ Նարեկ Մանասյանը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը։

92 կգ քաշային կարգում նա մեկնարկում մենամարտեց Դավիդ Միչալեկի (Սլովակիա) հետ եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Ապրիլի 20-ին ռինգ դուրս կգան նաեւ Գուրգեն Մադոյանը եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ):

71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը որակավորման փուլում կմրցի Հունգարիան ներկայացնող Ռոմեո Բուզայի հետ:

Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը որակավորման փուլում կփորձի հաղթահարել Ավստրիայի ներկայացուցիչ Ահմեդ Հագագի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում