17:57  ,  20 ապրիլի, 2024

Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի ոսկե մեդալը հենացատկում։

Հայաստանի առաջատար մարմնամարզիկը եզրափակիչում վաստակեց 15,116 միավոր եւ նվաճեց իր երրորդ ոսկե մեդալը աշխարհի գավաթի փուլային մրցաշարերում։

Արթուր Դավթյանն ավելի վաղ էր նվաճել 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում