16:21  ,  20 ապրիլի, 2024

Գվարդիոլա․ Ինձ հիացնում է Կլոպը, նրա կատարած աշխատանքը «Լիվերպուլում»

Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր է գնահատել գերմանացի Յուրգեն Կլոպի աշխատանքը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում։

«Ինձ հիացնում է Կլոպը, «Լիվերպուլը», այս տարիների ընթացքում նրանց կատարած աշխատանքը, նվաճած տիտղոսները, ցուցադրած խաղը։ Ինչ էլ տեղի ունենա այս մրցաշրջանի վերջում, ինչ արդյունք էլ գրանցվի, Կլոպի աշխատանքը արժանի է հիացմունքի։ Վեց կամ յոթ տարի այս մրցակիցը դիմակայել է մեզ, ստիպել է առաջադիմել։

Ես չեմ դատում տիտղոսների քանակով։ Նրանք միշտ մոտ են եղել բոլոր մրցաշարերում։ Նրանք ամեն խաղում ցուցադրել են առավելագույնը, հիացրել են բոլորին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա եւ մեկ տարի չի զբաղվի մարզչական աշխատանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում