09:42  ,  19 ապրիլի, 2024

Հավակնորդների մրցաշար․ 12-րդ տուրի արդյունքները

Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի ունեցան շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրի պարտիաները։

Հաղթանակներ տարան ամերիկացիներ Հիկարու Նակամուրան ու Ֆաբիանո Կարուանան եւ հնդիկ Դոմարաջու Գուկեշը։

Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ոչ ոքի խաղաց հնդիկ Ռամեշբաբու Պրագնանադհայի հետ։

Նակամուրան, Նեպոմնյաշչին ու Գուկեշը 7,5-ական միավորով բաժանում են առաջին տեղը։

Հավակնորդների մրցաշար, 12-րդ տուր

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան)` 0,5:0,5 

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)` 1:0

Նիջաթ Աբասով (Ադրբեջան) - Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան)` 0:1

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Սանտոշ Գուջրատի Վիդիտ (Հնդկաստան)` 1:0

Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։ Հաղթողը տիտղոսը կվիճարկի աշխարհի չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում