15:21  ,  14 ապրիլի, 2024

Քինգսլի Քոմանն այս մրցաշրջանում այլեւս չի օգնի «Բավարիային»

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քինգսլի Քոմանը ազդրի մկանային վնասվածք է ստացել «Քյոլնի» դեմ Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում, հաղորդում է ակումբի կայքը։ «Բավարիան» այդ խաղում հաղթել էր 2:0 հաշվով։

Այս մրցաշրջանում Քինգսլի Քոմանն այլեւս խաղադաշտ դուրս չի գա։ 27-ամյա ֆուտբոլիստի վերադարձը խաղադաշտ սպասվում է հունիսին։ Ամենայն հավանականությամբ, նա կկարողանա մասնակցել Եվրո-2024-ին։

Ընթացիկ մրցաշրջանում Քինգսլի Քոմանը «Բավարիայի» հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում