11:33  ,  14 ապրիլի, 2024

Մեսիի թիկնապահը խաղի ժամանակ մտել է խաղադաշտ եւ տապալել ներխուժած ֆանատին (տեսանյութ)

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության «Սպորտինգ Կանզաս Սիթի» - «Ինտեր Մայամի» հանդիպման ավելացված ժամանակում ֆանատներից մեկին հաջողվել է ներխուժել խաղադաշտ։ Նա փորձել է մոտենալ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիին, սակայն արգենտինացի ֆուտբոլիստների թիկնապահն ու անվտանգության աշխատակիցները անմիջապես հեռացնել են ֆանատին։

«Ինտեր Մայամին» «Սպորտինգ Կանզաս Սիթիին» հաղթել էր 3:2 հաշվով, Մեսին դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում