09:59  ,  14 ապրիլի, 2024

Մեսիի եւ Սուարեսի գոլեը հաղթանակ բերեցին «Ինտեր Մայամիին» (տեսանյութ)

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվեց «Սպորտինգ Կանզաս Սիթիին» եւ կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով։

Գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Գոլ խփեց եւ գոլային փոխանցում կատարեց նաեւ պարագվայցի կիսապաշտպան Դիեգո Գոմեսը։ «Ինտեր Մայամիի» հաղթական գոլը խփեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Էրիկ Թոմին։

«Ինտեր Մայամին» 9 խաղում վաստակել է 15 միավոր եւ Արեւելյան կոնֆերենցիայի առաջատարն է։

ՄԼՍ, կանոնավոր առաջնություն

«Սպորտինգ Կանզաս Սիթի» - «Ինտեր Մայամի»՝ 2:3

Էրիկ Թոմի, 6, 58 - Դիեգո Գոմես, 18, Լիոնել Մեսի, 51, Լուիս Սուարես, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում