23:38  ,  13 ապրիլի, 2024

Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» կազմում դարձավ Սլովակիայի եռակի չեմպիոն

«Սլովանը» 6-րդ անգամ անընդմեջ նվաճեց ֆուտբոլի Սլովակիայի չեմպիոնի տիտղոսը։

Չեմպիոնական խմբի 5-րդ տուրում «Սլովանը» 0:0 հաշվով խաղաց «Դունայսկայի» հետ եւ 27 խաղից հետո 67 միավորով ապահովեց առաջին տեղը։ Երկրորդ տեղում գտնվող «Տրնավան» 26 խաղից հետո ունի 48 միավոր։

«Սլովանի» կազմում Սլովակիայի եռակի չեմպիոն դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում