14:26  ,  13 ապրիլի, 2024

Հայաստանի մարմնամարզիկները մեկնել են Դոհա

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականը մարտի 30-ից ապրիլի 12-ը ուսումնամարզական հավաք է անցկացրել Թբիլիսիում՝ նախապատրաստվելով աշխարհի գավաթի չորորդ փուլին, որը կանցկացվի ապրիլի 13-21-ը Դոհայում:

Մրցաշարին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը։

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում