13:22  ,  13 ապրիլի, 2024

ՊՍԺ-ն մտադիր է գնել «Ինտերի» հարձակվողին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ցանկանում է ամռանը ձեռք բերել Միլանի «Ինտերի» ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամին, հաղորդում է Football Italia-ը։ Իտալական ակումբը դեմ չէ բանակցություններին՝ տրանսֆերից ակնկալելով առնվազն 80 միլիոն եվրո։

2022թ․ ամռանը Մարկուս Տյուրամն անվճար է դարձել «Ինտերի» խաղացող։ Նրա նախորդ ակումբը Մյոնխենգլադբախի «Բորուսիան» էր։

Ընթացիկ մրցաշրջանում Մարկուս Տյուրամն «Ինտերի» հետ մասնակցել է 40 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում