11:09  ,  13 ապրիլի, 2024

Ամենահուսալի պաշտպանությամբ թիմերի տասնյակը

CIES Football Observatory-ն ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի առաջատար հինգ ֆուտբոլային լիգաներում (Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) ամենահուսալի պաշտպանություն ունեցող թիմերի տասնյակը։

Մեկ խաղում դարպասին թույլ տված հարվածների միջին քանակով առաջատարը Լոնդոնի «Արսենալն» է՝ 2,3 հարված։

  1. «Արսենալ» (Անգլիա)՝ 2,3 հարված դարպասին
  2. «Ինտեր» (Իտալիա)՝ 2,4
  3. «Ռեալ» (Իսպանիա)՝ 2,7
  4. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2,8
  5. «Նիցա» (Ֆրանսիա)՝ 2,9
  6. «Յուվենտուս» (Իտալիա)՝ 3,0
  7. «Բավարիա» (Գերմանիա)՝ 3,3
  8. «Բայեր» (Գերմանիա)՝ 3,3
  9. «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)՝ 3,3
  10. «Բոլոնիա» (Իտալիա)՝ 3,3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում