11:22  ,  9 ապրիլի, 2024

Հենրիխ Մխիթարյան․ Աշխատանքը կատարված է (ֆոտո)

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ուդինեզեի» նկատմամբ 2:1 հաշվով կամային հաղթանակից հետո սոցիալական ցանցերում լուսանկարներ հրապարակել հանդիպումից։

31-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականի նախկին ավագը միլանյան թիմի մեկնարկային կազմում էր։ 68-րդ րոպեին նրան փոխարինեց իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին, որը խփեց «Ինտերի» հաղթական գոլն ավելացված 5-րդ րոպեին։

«Ինտերը» 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից»։ «Ուդինեզեն» 15-րդն է՝ 28 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում