13:10  ,  17 նոյեմբերի, 2012

Վորոնինը միջամատ է ցույց տվել լրագրողներին

Դյուսելդորֆի «Ֆորտունայի» ուկրաինացի հարձակվող Անդրեյ Վորոնինն անհատական ծրագրով մարզում անցկացնելուց հետո միջամատ է ցույց տվել գերմանական լրատվամիջոցների աշխատակիցներին, տեղեկացնում է RP Online-ը:

Այդ կերպ 33-ամյա Վորոնինը պատասխանել է լրագրողներին, որոնք ավելի վաղ լուրեր էին տարածել, թե առողջական խնդիրների պատճառով հանգստի գնացած ուկրաինացին իր ժամանակն անցկացրել է գիշերային ակումբներում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում