14:15  ,  2 ապրիլի, 2024

Հենրիխ Մխիթարյան․ Եվս 3 միավոր մոտ մեր նպատակին (ֆոտո)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրի տնային խաղում «Էմպոլիի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո միլանյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրառելով․ «Եվս 3 միավոր մոտ մեր նպատակին»։

Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում անցկացրել էր 84 րոպե։ Հանդիպման ավարտից հետո նա իր խաղաշապիկը նվիրել էր հայ երկրպագուի։

«Ինտերը» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում գտնվող «Միլանից» առաջ է 14 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է 8 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում