22:04  ,  8 մարտի, 2024

Իտալիայի Ա Սերիա․ Ամսվա լավագույն խաղացողն ու մարզիչը

«Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան ճանաչվել է իտալական Ա Սերիայի լավագույն խաղացողը փետրվարին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է առաջնության թվիթերյան էջը։

Անցած ամիս Պաուլո Դիբալան Իտալիայի առաջնությունում մասնակցել է 3 հանդիպման, խփել է 5 գոլ։

Ամսվա լավագույն մարզիչի մրցանակին արժանացել է «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան։

Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպանի ղեկավարությամբ «Բոլոնիան» անցած ամիս Իտալիայի առաջնությունում անցկացրել է 5 հանդիպում, տարել նույնքան հաղթանակ։ 27 տուրից հետո «Բոլոնիան» 51 միավորով չորրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում