12:07  ,  5 մարտի, 2024

97 տարեկանում մահացել է Նիդերլանդների հավաքականի նախկին գլխավոր մարզիչը

97 տարեկանում մահացել է ֆուտբոլի Նիդերլանդների հավաքականի եւ «ՊՍՎ Էյնդհովենի» նախկին գլխավոր մարզիչ Կես Ռեյվերսը, հաղորդում է հոլանդական ակումբի կայքը։

Ռեյվերսը Նիդերլանդների հավաքականը գլխավորել է 1981-1984 թվականներին։

«ՊՍՎ Էյնդհովենը» նրա ղեկավարությամբ դարձել է Նիդերլանդների եռակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի գավաթակիր։

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Ռեյվերսը «Սենթ Էթիենի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն եւ գավաթակիր։ Նա ազգային թիմի խաղացող է եղել 1946-1960 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում