23:14  ,  4 մարտի, 2024

Ասիայի ՉԼ․ «Ալ Նասրը» պարտվեց, Ռոնալդուն 10 խաղում առաջին անգամ գոլ չխփեց

Ֆուտբոլի ասիական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» հյուրընկալվեց Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Այնին» եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։

Միակ գոլը 44-րդ րոպեին խփեց մարոկկացի կիսապաշտպան Սուֆիան Ռահիմին։

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» մեկնարկային կազմում էր եւ 10 խաղում առաջին անգամ գոլ չխփեց։ Նա անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Պատասխան հանդիպումը Սաուդյան Արաբիայում տեղի կունենա մարտի 11-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում