22:21  ,  4 մարտի, 2024

Բերարդին ծանր վնասվածքի պատճառով չի օգնի Իտալիային Եվրո-2024-ում

Իտալական «Սասուոլոյի» եւ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Դոմենիկո Բերարդին աջ ոտքի աքիլեսյան ջլի ամբողջական պատռվածք է ստացել եւ կես տարի չի կարողանա դուրս գալ խաղադաշտ, հաղորդում է ակումբի կայքը։ Բերարդին մարտի 5-ին կվիրահատվի եւ չի կարողանա օգնել Իտալիայի հավաքականին Եվրո-2024-ում, որը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Բերարդին Իտալիայի հավաքականի խաղացող է 2018 թվականից։ 2020-ին նա Իտալիայի թիմի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Ընթացիկ մրցաշրջանում Բերարդին «Սասուոլոյի» հետ մասնակցել է 18 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում