19:18  ,  4 մարտի, 2024

«Բարսելոնան» կփորձի համոզել Լուիս Էնրիկեին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» կբանակցի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ՝ փորձելով համոզել նրան վերադառնալ կատալոնական ակումբ, հաղորդում է Cadena SER-ը։

«Բարսելոնայի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում թիմի գլխավոր մարզիչ, իսպանացի Չավիին, որը հայտարարել է այս մրցաշրջանի ավարտից հետո պաշտոնը լքելու մասին։

Լուիս Էնրիկեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ «Բարսելոնան» կարող է օգտվել փարիզյան ակումբում անառողջ մթնոլորտից եւ մարզիչի ու ղեկավարության միջեւ տարաձայնություններից։

53-ամյա Լուիս Էնրիկեն «Բարսելոնան» գլխավորել է 2014-2017 թվականներին՝ դառնալով Իսպանիայի կրկնակի չեմպիոն, եռակի գավաթակիր, նաեւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Իսպանիայի եւ Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում