15:06  ,  4 մարտի, 2024

Անչելոտին չի տեսնում Գյուլերին հիմնական կազմում

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հույս չի կապում թիմի նորեկ, 19-ամյա թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերի հետ, որը մրցաշրջանի զգալի մասը բաց է թողել վնասվածքի պատճառով։ Նա չի տեսնում Գյուլերին հիմնական կազմում, հաղորդում է Ramon_AlvarezMM-ն։ Անչելոտին Գյուլերի համար լավագույն տարբերակ է համարում հաջորդ մրցաշրջանում վարձակալությամբ այլ ակումբում հանդես գալը։

Ամռանը Արքայական ակումբին կմիանա բրազիլական «Պալմեյրասի» 17-ամյա բրազիլացի հարձակվող Էնդրիկը։ Սպասվում է, որ «Ռեալ» կտեղափոխվի նաեւ ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Դրանից հետո Արդա Գյուլերի տեղը «Ռեալի» հիմնական կազմում գրեթե բացառված է։

Ընթացիկ մրցաշրջանում Գյուլերը «Ռեալի» կազմում անցկացրել է հինգ հանդիպում՝ 92 րոպե։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։

Transfermarkt-ը Գյուլերի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում