12:23  ,  4 մարտի, 2024

Չավին՝ Դե Յոնգի եւ Պեդրիի վնասվածքների մասին․ Ամեն ինչ լուրջ է

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին խոսել է կիսապաշտպաններ Ֆրենկի դե Յոնգի եւ Պեդրիի վնասվածքների մասին։ Նրանք փոխարինվել էին «Աթլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպման (0:0) առաջին խաղակեսում։

«Ցավոք, ամեն ինչ լուրջ է։ Առաջին հայացքից վատ է պատկերը։ Ցավալի է, բայց կարծում եմ՝ նրանք անորոշ ժամանակով դուրս կմնան»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

26-ամյա Դե Յոնգն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել է 2 գոլ։ 21-ամյա Պեդրին 23 խաղում խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում