10:37  ,  4 մարտի, 2024

Գվարդիոլա․ Չեմպիոնական մրցավազքում ամեն ինչ կախված է մեզնից

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդին» 3:1 հաշվով հաղթելուց հետո։

«Առաջնության չեմպիոնական մրցավազքում ամեն ինչ կախված է մեզնից։ Մենք չենք կարող վերահսկել այն, ինչ անում են «Լիվերպուլը», «Արսենալը», «Աստոն Վիլան», այլ հավակնորդներ։ Մենք պետք է հաղթենք բոլոր հանդիպումներում։

Ես չեմ կարող ասել, թե որ թիմը կդառնա չեմպիոն։ Հիմա մենք ունենք ավելի շատ միավորներ, քան անցած տարի այս փուլում։ Տարբերությունն այն է, որ «Լիվերպուլն» էլ վաստակել է ավելի շատ միավորներ, քան անցած տարի։ Բայց մենք պետք է մտածենք ամեն հաջորդ հանդիպման մասին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

27 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 62 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Լիվերպուլից» հետ է 1 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English