09:44  ,  4 մարտի, 2024

Ալեգրի․ Դեռ չունենք բավարար փորձ

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է չեմպիոն «Նապոլիից» կրած 1:2 հաշվով պարտությունն Իտալիայի առաջնության 27-րդ տուրի խաղում։

«Մեր տղաները վատ չխաղացին, ստեղծեցին պահեր, որոնցից օգտվել չկարողացան։ Այդ ամենը գործընթացի, աճի մի մասն է։ Մենք փնտրում ենք կազմի եւ խաղի հավասարակշություն այսպիսի մեծ դիմակայություններում։ Մենք ցույց տվեցինք, որ դեռ չունենք բավարար փորձ»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

27 խաղից հետո «Յուվենտուսը» 57 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ինտերից» (26 խաղ) հետ է 12 միավոր։ «Նապոլին» 7-րդն է՝ 43 միավոր։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Նապոլի» - «Յուվենտուս»՝ 2:1 

Խվիչա Կվարացխելիա, 42, Ջակոմո Ռասպադորի, 88 - Ֆեդերիկո Կիեզա, 81

Չիրացրած 11մ՝ Վիկտոր Օսիմեն («Նապոլի»), 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում