22:26  ,  3 մարտի, 2024

Օլիմպիական վարկանիշային մրցաշար․ Հայ բռնցքամարտիկների մրցակիցները

Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակցիները Իտալիայում անցկացվող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։

Մրցաշարին հայտավորվել են 113 երկրի բռնցքամարտիկներ և յուրաքանչյուր քաշային կարգում միայն կիսաեզրափակիչ հասնելու և օլիմպիական ուղեգիր ապահովելու համար` անհրաժեշտ է հաղթել առնվազն 4 մենամարտում, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Մարտի 4-ին ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Տաթևիկ Խաչատրյանը։

50 կգ՝ Անուշ Գրիգորյան - Յունգ Ջի հունգ (Կորեա)

54 կգ՝ Տաթևիկ Խաչատրյան - Դենիսե Բռավո  (Չիլի)

60 կգ՝ Էլիդա Քոչարյան - Սոլիս Գվադալուպե(Մեքսիկա)

66 կգ՝ Անի Հովսեփյան - Մարիա էռնանդես (Դոմինիկյան Հանր.)

51 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյան - Խուան Տեո Վի (Սինգապու) և Շաֆիկ Ֆատիա ( Ուգանդա) զույգի հաղթողի հետ

57 կգ՝ Արթուր Բազեյան - Սեյֆեդին Լետայիֆ (Շվեցարիա)

71 կգ՝ Գուրգեն Մադոյան - Վասիլի Ցեբոտարի (Մոլդովա)

80 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան - Կեվեն Բեասեջոուր (Կանադա)

92 կգ   Նարեկ Մանասյան-Անդրեյ Զապլիտնի (Մոլդովա) և Դանիել Գուզման (Դոմինիկյան Հանր.) զույգի հաղթողի հետ

+92 կգ՝ Դավիթ Չալոյան - Ալեքսիս Բարիեռի (Կանադա)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում