18:50  ,  3 մարտի, 2024

Խաղաշապիկների վաճառքից ամենամեծ եկամուտն ունեցած ակումբների տասնյակը

Խաղաշապիկների վաճառքից 2023-ին ամենամեծ եկամուտն ունեցել է ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան»։ ՈւԵՖԱ-ի տարեկան հաշվետվության համաձայն՝ կատալոնական ակումբն անցած տարի ամբողջ աշխարկում խաղաշապիկների վաճառքից ստացել է 179 միլիոն եվրո եկամուտ։ Երկրորդ տեղում է Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը»։

  1. «Բարսելոնա»՝ 179 միլիոն եվրո
  2. «Ռեալ Մադրիդ»՝ 155 միլիոն եվրո
  3. «Բավարիա»՝ 147 միլիոն եվրո
  4. «Լիվերպուլ»՝ 132 միլիոն եվրո
  5. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 130 միլիոն եվրո
  6. ՊՍԺ՝ 97 միլիոն եվրո
  7. «Արսենալ»՝ 89 միլիոն եվրո
  8. «Չելսի»՝ 87 միլիոն եվրո
  9. «Յուվենտուս»՝ 74 միլիոն եվրո
  10. «Տոտենհեմ»՝ 74 միլիոն եվրո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում