10:27  ,  3 մարտի, 2024

«Ինտեր Մայամիի» հաղթանակը, Մեսիի եւ Սուարեսի 2-ական գոլը (տեսանյութ)

Հյուսիսամերիկյան ֆուտբոլային ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության երրորդ տուրում «Ինտեր Մայամին» Ֆորտ Լոդերդեյլում ընդունեց «Օռլանդո Սիթիին» եւ առավելության հասավ 5:0 հաշվով։

Երկուական գոլ խփեցին աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ու Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը, որը նաեւ երկու գոլային փոխանցում կատարեց։

Արեւելյան կոնֆերենցիայում «Ինտեր Մայամին» 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

ՄԼՍ, կանոնավոր առաջնություն, երրորդ տուր

«Ինտեր Մայամի» - «Օռլանդո Սիթի»՝ 5:0

Լուիս Սուարես, 4, 11, Ռոբերտ Թեյլոր, 29, Լիոնել Մեսի, 57, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում