18:20  ,  2 մարտի, 2024

Չավի․ Լա Լիգայում «Աթլետիկը» հիմա ամենաուժեղ թիմն է

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին խոսել է Բիլբաոյի «Աթլետիկի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում։

«Լա Լիգայում «Աթլետիկը» հիմա ամենաուժեղ թիմն է։ Նրանք հաղթում են 3:0 հաշվով եւ շարունակում են ճնշում գործադրել։ Նրանք ունեն դիմացկունություն, էներգիա, ռիթմ, եւ այդ ամենը Վալվերդեի շնորհիվ է։ Նա արդեն ապացուցել է, որ մեծագույն մարզիչ է։

Մենք լավ ենք պատրաստվել։ Եթե հաղթենք, մեծ քայլ կկատարենք»,- Չավիի խոսքը մեջբերում է  Marca-ն։

«Աթլետիկ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա մարտի 3-ին Բիլբաոյում։

26 խաղից հետո «Բարսելոնան» 57 միավորով երրորդն է, «Աթլետիկը» 5-րդն տեղում է՝ 49 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում