15:45  ,  2 մարտի, 2024

«Բավարիան» երկարաձգեց պայմանագիրը Էրիկ Դայերի հետ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» երկարաձգեց պայմանագիրը 30-ամյա անգլիացի կենտրոնական պաշտպան Էրիկ Դայերի հետ մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է ակումբի կայքը։

Էրիկ Դայերը Լոնդոնի «Տոտենհեմից» հունվարին է տեղափոխվել  «Բավարիան»՝ կնքելով կես տարվա վարձակալության պայմանագիրը։ Ամռանը նա կստանա ազատ գործակալի կարվագիճակ։ «Տոտենհեմը» տրանսֆերից գումար չի ստանա։

Transfermarkt-ը Էրիկ Դայերի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում