12:11  ,  2 մարտի, 2024

Տուխել․ Միայն մեկ խաղակեսում լավ խաղալը քիչ է «Ֆրայբուրգի» ստադիոնում հաղթելու համար

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է 2:2 հաշվով ոչ ոքի արդյունքը «Ֆրայբուրգի» հետ Բունդեսլիգայի 24-րդ տուրի խաղում։

«Այնքան էլ լավ չանցկացրինք առաջին կես ժամը, եւ մրցակիցն արժանիորեն էր առաջ հաշվի մեջ։ Երկրորդ խաղակեսն ավելի լավ անցկացրինք եւ տիրում էինք նախաձեռնությանը, բայց չկարողացանք հասնել արդյունքի։ Չկարողացանք հաղթել, քանի որ մրցակիցը կարողացավ հաջողության հասնել ստանդարտ դիրքից։

Ակնհայտ էր, որ մենք ձգտում ենք վճռական լինել, բայց դա ստացվեց միայն բաց թողած գոլից հետո։ Քաոտիկ մրցախաղ էր։ Արեցինք այնպիսի բաներ, որոնք երբեք չէինք արել, նույնիսկ, չէինք խոսել այսպիսի բաների մասին։ Միայն մեկ խաղակեսում լավ խաղալը քիչ է «Ֆրայբուրգի» ստադիոնում հաղթելու համար»,- Տուխելի խոսքը մեջբերում է DAZN-ը։

24 խաղից հետո «Բավարիան» 54 միավորով երկրորդն է։ Առաջատար «Բայերը» (23 խաղ) վաստակել է 61 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում