10:08  ,  2 մարտի, 2024

Ռիշարլիսոնն առաջիկա հանդիպումներում չի օգնի «Տոտենհեմին»

Լոնդոնի «Տոտենհեմի» բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնը ծնկի վնասվածքի պատճառով առաջիկա հանդիպումներում չի կարողանա օգնել ավստրալացի Անգելոս Պոստեկոգլուի գլխավորած թիմին։

«Նախորդ խաղում Ռիշարլիսոնը ծնկի ոչ ծանր վնասվածք է ստացել եւ բաց կթողնի երկու կամ երեք շաբաթ։ Նա գերազանց անցկացրեց նախորդ հանդիպումները եւ մեծ ներդրում ունեցավ թիմի հաջողություններում, բայց հիմա պետք է գտնենք նրա բացակայությունը փոխհատուցելու տարբերակներ»,- Անգելոս Պոստեկոգլուի խոսքը մեջբերում է The Athletic-ը։

Պրեմիեր լիգայի նախորդ 10 խաղում 26-ամյա ֆուտբոլիստը խփել է 9 գոլ։ 

25 խաղից հետո «Տոտենհեմը»  47 միավորով  5-րդն է։

Transfermarkt-ը Ռիշարլիսոնի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում