22:15  ,  1 մարտի, 2024

«Ռեալը» մտադիր չէ 70 միլիոն եվրո վճարել Ալֆոնսո Դեւիսի համար

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» պատրաստ է ամռանը վաճառել 23-ամյա կանադացի ձախ պաշտպան Ալֆոնսո Դեւիսին Մադրիդի «Ռեալին», սակայն միայն 70 միլիոն եվրո առաջարկ ստանալու դեպքում, հաղորդում է գերմանական Bild-ը։

Մադրիդի «Ռեալը» Ալֆոնսո Դեւիսի տրանսֆերի համար պատրաստ է վճարել առավելագույնը 40 միլիոն եվրո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» համաձայնության է հասել Ալֆոնսո Դեւիսի հետ, որի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Transfermarkt-ը Ալֆոնսո Դեւիսի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում