18:23  ,  1 մարտի, 2024

Լուիս Էնրիկե․ ՊՍԺ-ն հաջորդ մրցաշրջանում կունենա շատ ավելի ուժեղ կազմ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն վստահ է, որ ամռանն իր թիմի կազմը ավելի կուժեղանա, իսկ հաջորդ մրցաշրջանում ավելի հզոր խաղ կցուցադրի։

«Եթե ամեն ինչ ընթանա մեր ծրագրերով, ապա վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում ՊՍԺ-ն կունենա շատ ավելի ուժեղ կազմ եւ կցուցադրի ավելի հզոր խաղ պաշտպանվելիս եւ գրոհելիս, ֆիզիկական եւ տեխնիկական ու տակտիկական տեսանկյունից։ Ոչ մի կասկած չունեմ, որ մենք ավելի ենք կատարելագործվելու»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Սպասվում է, որ ՊՍԺ-ի գլխավոր աստղ, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում