17:09  ,  1 մարտի, 2024

«Բարսելոնան» ցանկանում է եւս մեկ տարով վարձակալել Ժոաու Ֆելիշին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել համագործակցությունը 24-ամյա պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի հետ, հաղորդում է Marca-ն։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Աթլետիկոյին»։

Կատալոնական ակումբի հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ «Բարսելոնան» ցանկանում է եւս մեկ տարվա վարձակալության պայմանագիր կնքել։

Մադրիդի «Աթլետիկոն» պատրաստ է վաճառել Ժոաու Ֆելիշի տրանսֆերային իրավունքը, սակայն «Բարսելոնան» հնարավորություն չունի վճարել 70-80 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում