16:11  ,  1 մարտի, 2024

«Լացիոն» մտադիր է հեռացնել Մաուրիցիո Սարիին

Իտալիայի փոխչեմպիոն «Լացիոյի» ղեկավարությունը մտադիր է ամռանը գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնել իտալացի Մաուրիցիո Սարիին, հաղորդում է Sky-ը։ 65-ամյա մասնագետի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Իտալիայի ընթացիկ առաջնության 26 տուրում «Լացիոն» տարել է 12 հաղթանակ, կրել 10 պարտութուն, 4 խաղ ավարտել ոչ ոքի եւ 40 միավորով 8-րդ տեղում է։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լացիոն» 1:0 հաշվով հաղթել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում