15:38  ,  1 մարտի, 2024

Դիեգո Սիմեոնե․ Մենք մեր պահերը չօգտագործեցինք, նաեւ սխալներ թույլ տվեցինք պաշտպանությունում

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Բիլբաոյի «Աթլետիկից» կրած 0:3 հաշվով պարտությունը Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում։ Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում «Աթլետիկոն» պարտվել էր 0:1 հաշվով։

«Նրանք հաղթեցին Մադրիդում 1:0 հաշվով, թեեւ առաջին խաղում մենք ունեինք դրական արդյունքի հասնելու հնարավորություններ։ Երկրորդ խաղում ավելի վատ ստացվեց։ «Աթլետիկը» ջերմեռանդությամբ խաղաց մինչեւ վերջ, իսկ մենք մեր պահերը չօգտագործեցինք, նաեւ սխալներ թույլ տվեցինք պաշտպանությունում։ Շնորհավորում եմ «Աթլետիկին»։

Ինձ անհանգստացնում է մեր խաղն այս փուլում։ Պետք է պատրաստվել «Բետիսի» դեմ հաջորդ խաղին։ Միշտ կա առաջադիմելու տեղ։ Մենք վստահում ենք մեր բոլոր խաղացողներին, նրանք ունեն գերազանց որակներ»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Բիլբաոյի «Աթլետիկի» մրցակիցը կլինի «Մալյորկան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում