12:19  ,  1 մարտի, 2024

«Լիվերպուլը» 3 տարվա պայմանագիր է առաջարկել Ալոնսոյին

Անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը երեք տարվա պայմանագիր է առաջարկել Գերմանիայի Բունդեսլիգայի առաջատար «Բայերի» իսպանացի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին, հաղորդում է TEAMtalk-ը։

Այս մրցաշրջանի ավարտից հետո գերմանացի Յուրգեն Կլոպը կլքի «Լիվերպուլը» եւ մեկ տարի չի զբաղվի մարզչական աշխատանքով

Խաբի Ալոնսոն «Բայերը» գլխավորում է 2022 թվականից։ Գերմանիայի առաջնության 23 տուրից հետո «Բայերը» 61 միավորով առաջինն է եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիայից»։

«Լիվերպուլը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 26 տուրից հետո 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English