11:25  ,  1 մարտի, 2024

«Բարսելոնան» կբանակցի Դե Ձերբիի հետ

«Բարսելոնայի» ղեկավարությունը կբանակցի անգլիական «Բրայթոնի» 44-այմա իտալացի գլխավոր Ռոբերտո Դե Ձերբիի հետ, հաղորդում է AS-ը։ Կատալոնական ակումբում նրան են համարում հիմնական թեկնածու գլխավոր մարզիչի պաշտոնին իսպանացի Չավիի հեռանալուց հետո։

Դե Ձերբին համարվում է համարձակ մարտավարական մոտեցումներով մարզիչ, որը կհամապատասխանի «Բարսելոնայի» խաղաոճին եւ ավանդական ֆուտբոլային արժեքներին։

«Բարսելոնան» կցանկանար հրավիրել թիմի նախկին գլխավոր մարզիչ, այժմ ՊՍԺ-ն մարզող Լուիս Էնրիկեին կամ Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետային, սակայն քիչ իրատասեկան է նրանց հետ այս ամռանը համաձայնության հասնելը։

Չավին պաշտոնը կլքի հունիսի 30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում