10:08  ,  1 մարտի, 2024

Լապորտա․ Մենք կվայելենք աշխարհի լավագույն ստադիոնը, որը կդառնա ճարտարապետության մարգարիտ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբի ապագայի մասին։

«Մեր ստադիոնը կկառուցվի, եւ մենք կվայելենք աշխարհի լավագույն ստադիոնը, որը կդառնա ճարտարապետության մարգարիտ։

Ես տեսնում եմ ապագայում նաեւ մեծ մարզական հաջողություններ։ Մենք միշտ պայքարում ենք հաղթանակի համար։ Ես տեսնում հրաշալի «Բարսելոնա», որը փայլելու է եւ ուրախություն բերի շատ մարդկանց»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ հունիսի 30-ին կլքի պաշտոնը։

«Կամպ Նոու» ստադիոնի վերակառուցման ավարտը նախատեսված է 2026-ին, սակայն արդեն այս տարվա նոյեմբերին հնարավոր կլինի այնտեղ անցկացնել հանդիպումներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս