22:06  ,  29 փետրվարի, 2024

«Նոայի» ֆրանսիացի նորեկը

«Նոային» է միացել ֆրանսիացի վինգեր Վիրջիլ Պինսոնը, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

28-ամյա ֆուտբոլիստը  կարիերայի մեծ մասն անցկացրել է ֆրանսիական և բուլղարական ակումբներում։

Պինսոնի նախորդ թիմը եղել է ռումինական «Բոտոշանին», որի կազմում նա հանդես էր գալիս 2022 թվականի սեպտեմբերից։

Ռումինիայի ընթացիկ առաջնությունում Վիրջիլ Պինսոնը մասնակցել է 17 հանդիպման, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով