20:41  ,  29 փետրվարի, 2024

ՖԻԴԵ․ Հայաստանի գրոսմայստերներից ամենաբարձր վարկանիշն ունի Հայկ Մ․ Մարտիրոսյանը

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների դասակարգման ամենամսյա աղյուսակը։

Հայաստանի ներկայացուցիչներից ամենաբարձր վարկանիշն ունի Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2681), որը 49-րդն է։ Գաբրիել Սարգսյանը (2671) 61-րդն է, Սամվել Տեր-Սահակյանը (2646) 91-րդն է, Հրանտ Մելքումյանը (2640) 98-րդն է։

Լավագույն տասնյակում են նորվեգացի Մագնուս Կարլսենը (2830), ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան (2804) ու Հիկարու Նակամուրան (2789), չինացի Դին Լիրենը (2762), հոլանդացի Անիշ Գիրին (2762), ֆրանսիացի Ալիռեզա Ֆիրուջան (2760), ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին (2758), ամերիկացի Ուեսլի Սոն (2757), չինացի Յի Վեյը (2755) եւ հնդիկ Վիշի Անանդը (2751):

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը (2722) 26-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում