13:01  ,  29 փետրվարի, 2024

Բեքհեմ․ Մեսին մտածում է միայն «Կամպ Նոու» ստադիոնի հարեւանությամբ ապրելու մասին

«Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի», «Միլանի», «Լոս Անջելես Գելաքսի», ՊՍԺ-ի, Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեւիդ Բեքհեմը պատմել է, որ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին երազում է վերադառնալ Բարսելոնա։

«Ես կցանկանայի, որ Մեսին կարիերան ավարտելուց հետո ապրեր Մայամիում, բայց նա ասում է, որ մտածում է միայն «Կամպ Նոու» ստադիոնի հարեւանությամբ ապրելու մասին։ Չկա խաղացող, որ նրանից շատ սիրի «Բարսելոնան»։ Նրա ոտքի, ջրի շշի վրա կա «Բարսելոնայի» տարբերանշանը, որը խորհրդանշում է նրա մեծ սերն այդ ակումբի նկատմամբ»,- Բեքհեմի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Մեսիի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Transfermarkt-ը Մեսիի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English